Բրիտանացի հայտնի լրագրող Թոմաս դը Վաալը «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղության եւ պատերազմի միջեւ» գիրքը կներկայացնի թուրքերենով:
Հրանտ Դինքի հիմնադրամի հրատարակած գիրքը կներկայացվի նոյեմբերի 25-ին Ստամբուլում:
Շնորհանդեսին ելույթ կունենա Կարնեգիի հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրի ուսումնասիրող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դը Վաալը: Մոդերատորը կլինի թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարը:
Նշենք, «Սեւ այգի» գիրքը, որը պատմում է ղարաբաղյան հակամարտության մասին, հրատարակվել էր 2003-ին: Նախորդ տարի Վաալը ներկայացրել էր գրքի լրամշակված տարբերակն անգլերենով:




























