Այսօր` հուլիսի 3-ին հայտնի կդառնան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Օրվա առաջին խաղում կմրցեն Արգենտինայի եւ Գերմանիայի հավաքականները: Դիեգո Մարադոնայի թիմը ՀԱՀ-ում ոչ մի պարտություն չի կրել` հաղթելով բոլոր չորս հանդիպումները, 1/8-ում` 3:1 հաշվով մեքսիկացիներին: Գերմանացիները խմբային փուլում սերբերին պարտվելուց հետո հաղթեցին Գանային եւ ջախջախեցին անգլիացիներին:

Արգենտինայի եւ Գերմանիայի դիմակայության գագաթնակետը անցած դարի 80-ականների վերջին էր, երբ երկու անգամ անընդմեջ այս թիմերը խաղացին եզրափակիչում: 1986-ին Մեքսիկայում հաղթեց Մարադոնայի Արգենտինան, 1990-ին Իտալիայում չեմպիոն դարձավ Գերմանիան:

Այսօրվա մրցակիցները հանդիպել են նաեւ Գերմանիայում անցկացված նախորդ առաջնությունում, երբ 1:1 հաշվից հետո 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին գերմանացիները: Բունդեսթիմն ի վերջո բավարավեց բրոնզե մեդալներով: Այժմ աֆրիկյան չեզոք խաղադաշտում ֆավորիտ է համարվում Արգենտինայի հավաքականը:   

Բուքմեյքերների կանխատեսումը. Արգենտինայի հաղթանակ` 2.3, ոչ ոքի` 3.3, Գերմանիայի հաղթանակ` 3.2:

Արգենտինան դուրս կգա 1/2` 1.67

Գերմանիան դուրս կգա 1/2` 2.10