Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանությունը 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանած ոստիկանին պատասխանատվության չենթարկելու դատարանի որոշման դեմ բողոքող հարյուրավոր բնակիչների կազմակերպած ցույցի ընթացքում 29 մարդ է կալանավորել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ մոտ 150 կրակոց է արձակվել, ցուցարարները նաեւ այրել են մի քանի ավտոմեքենաներ:

Ցուցարարներից ոմանք կոտրել են մեքնենաների ապակիները եւ շշեր նետել ոստիկանության ուղղությամբ: Ոստիկանությունը ամբոխի գործողություններին պատասխանել է արցունքաբեր գազով:

Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հանձնարարել է Ազգային գվարդիայի լրացուցի ուժեր ուղարկել Ֆերգյուսոն քաղաք, հայտնում է CNN-ը:

Դատարանի որոշման դեմ բողոքները շարունակվել են նաեւ Նյու-Յարքում, Չիկագոյում, Լոս-Անջելեում, Օքլենդում եւ Վաշինգթոնում, հայտնում է Reuters-ը: