Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը եւ ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ ստորագրված երկկողմ փաստաթղթերը մատնանշում են հարաբերությունների հիմքերի վերնայման անհրաժեշտությունը: Այդ մասին Twitter-համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:

Նրա խոսքով՝ հաջորդ տարվա ապրիլին Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը գործընկերության նպատակների ձեռքբերման ուղղությամբ եւ մեկ քայլ կլինի:

Հարցին՝ մոտ ապագայում կստորագրվի՞, ադյոք, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների մասին փատաթուղթ, Եվրամիության դեսպան Թրայան Քրիստեան հիշեցրել է բարիդրացիական քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Իոհանես Հանի եւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ստորագրած փատաթղթի մասին:

Հիշեցնենք, որ կողմերը գործարկել են 2014-201թ. ռազմավարական օգնության ծրագիրը, որը նախատեսում է Հայաստանին  140-170 մլն եվրոյի տրամադրում: