Ինչքան էլ տխուր լինի, բայց աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին: Քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումը այսօր կանցկացնեն Պարագվայի եւ Իսպանիայի հավաքականները, որից հետո կմնա ընդամենը չորս խաղ:

Եվրոպայի չեմպիոն իսպանացիներն առաջին անգամ են բացահայտ ֆավորիտների թվում: Թեեւ իսպանցիները միշտ եղել են աշխարհի լավագույն թիմերի շարքում սակայն հասնել մինչեւ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ կարողացել են միայն մեկ անգամ` 1950-ին, երբ պարտվեցին բրազիլացիներին:

Վերջին տարիներին իսպանացիներն ուղղակի հիացնում են արդյունավետությամբ. Միայն երկու պարտություն վերջին 52 խաղերում: Դրանցից մեկն այս առաջնությունում Շվեյցարիայից էր, մյուսը անցած տարի նույն ՀԱՀ-ում` ԱՄՆ-ից: Իսպանիայի հավաքականը գերազանց վիճակագրություն ունի հարավամերիկյան թիմերի հետ: Վերջին անգամ իսպանացիները Բրազիլիային են պարտվել 1986-ին: Պարագվայն ու Իսպանիան հանդիպել են ընդամենը երեք անգամ: Գրանցվել է երկու ոչ ոքի, իսկ միակ հաղթանակը 2002-ին 3:1 հաշվով տարել է Իսպանիան:

Բուքմեյքերների կանխատեսումը. Պարագվայի հաղթանակ` 7.80, ոչ ոքի` 4.50, Իսպանիայի հաղթանակ` 1.50:

1/2 դուրս կգա Պարագվայը` 4.50

1/2 դուրս կգա Իսպանիան` 1.17