3 հուլիսի, Յոհաննեսբուրգ, Էլիս Պարկ ստադիոն
Մրցավար` Կարլոս Բարտես (Գվատեմալա)
Վիլյա, 82 (0:1)
Իսպանացիներն այնուամենայնիվ հիմնական ժամանակի ամենավերջում կոտրեցին մրցակցի դիմադրությունը: Պարագվայի հավաքականը դիմադրեց 82 րոպե, բայց տեղափոխել պայքարը լրացուցիչ ժամանակ չհասցրեց: Իսպանիայի հավաքականի գլխավոր ռմբարկուն` Դավիդ Վիլյան խփեց իր հինգերորդ գնդակն այս առաջնությունում և դուրս բերեց իր թիմին կիսաեզրափակիչ: Իսկ պարագվայցիները մինչև այդ ունեին հնարավորություն բացել հաշիվը: 11 մետրանոցը չկարողացավ իրացնել Կարդոսոն: Գերազանց խաղաց Կասիլիասը, որը որսաց գնդակը: Անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ 11 մետրանոցի իրավունք ստացան իսպանացիները: Չավի Ալոնսոն գրավեց դարպասը, սակայն մինչև մրցավարի սուլիչը տուգանային հրապարակ էր մտել Վիլյան: Հաջող կրկնել հարվածը Ալոնսոն չկարողացավ: Դարպասապահ Խուստո Վիլյարը փրկեց պարագվայցիներին: Բայց հանդիպման ավարտից ութ րոպե առաջ հարավամերիկացիները բոլոր ջանքերը անիմաստ դարձրեց Վիլյան: 60 տարի անց Իսպաիան դարձյալ կիսաեզրափակիչում է և կմրցի գերմանացիների հետ:



























