Լյուստրացիայի շրջանակներում Ուկրաինայի կառավարության աշխատակազմից  500 պաշտոնյա է աշխատանքից ազատվել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտնում է RBK-ն:

«Մենք լյուստրացիայի մի քանի ալիք ենք անցկացրել. Առաջին ալիքի ժամանակ 40 բարձրագույն պետական պաշտոնատար անձինք ազատվել են կառավարության աշխատակազմից: Իսկ այժմ ավելի քան 500 մարդ ենք ազատել», - հայտարարել է Յացենյուկը:

2014թ. հոկտեմբերի 16-ին ուժի մեջ է մտել «Իշխանության մաքրման մասին» օրենքը (գաղտնազերծման մասին):