Ուկրաինայի կառավարությունը երկրորդ անգամ գլխավորել է Արսենի Յացենյուկը: Համապատասխան որոշման կողմ են քվեարկել 341 պատգամավորներ՝ նոյեմբերի 27-ի Ռադայի ութերորդ գումարման առաջին նիստին: 

Դաշինքի առաջարկով  Յացենյուկի թեկնածությունը պաշտոնապես ներկայացրել է նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է corespandent.net-ը:

Հիշեցնենք, նոյեմբերի 27-ին բացվել է Ուկրաինայի նոր գումարման Գերագույն ռադայի առաջին նիստը:  Պատգամավորները երդվել են, որից հետո հայտարարվել է  վեց խմբակցությունների ձեւավորման մասին, որոնցից հինգը դաշինք են կազմել: Յացենյուկի գլխավորած կառավարության հրաժարականի մասին հայտարարելուց հետո նրա թեկնածությունը կրկին  առաջադրվել է վարչապետի պաշտոնում:

Նոր Ռադայի խոսնակը Վլադիմիր Գրոյսմանն է: