Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է փոխվարչապետ:

Հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Նախագահի մեկ այլ հրամանգրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար:

Կենսագրական տվյալներ

Վաչե Գաբրիելյանը 1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ:

1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:

1998-1999թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:

1999-2008թթ. - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

2008-2010թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

2010թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար։

2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։
2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար։

2013թ. հուլիսի 15-ին ազատվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։

2014թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար:
2014թ. ապրիլի 18-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։