Azul Brazilian Airlines բրազիլական ավիաընկերությունը Airbus-ի A320neo ընտանիքի 35 ինքնաթիռ գնելու պայմանագիր է ստորագրել:
Դատելով Airbus-ի գնացուցակի գներից՝ գործարքը գնահատվում է 3,6 մլրդ դոլար, թեեւ սովորաբար, նման դեպքերում տրամադրվում են զեղչեր, հայտնում է AFP գործակալությունը:
Ավելի վաղ, Azul-ն արդեն ստորագրել էր A320neo եւս 28 ինքնաթիռների լիզինգի ձեռքբերման համաձայնություն: Ավիաընկերությունն ինքնաթիռները կօգտագործի ներքին չվերթերի համար, սակայն ծրագրում է նաեւ միջազգային չվերթներ գործարկել:




























