Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի՝ Դունգայի, պաշտոնից հեռացման մասին։ Պաշտոնից ազատվել է ոչ միայն ավագ մարզիչը, այլեւ ողջ մարզչական շտաբը։ Ազգային հավաքականի պայմանագիրը խզվել Դունգայի ղեկավարած ողջ մարզչական կազմի հետ։ Նոր ղեկավարը կնշանակվի հուլիսին։ Ավագ մարզչի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Լուիս Ֆելիպե Սքոլարին է։ Նա նախկինում մարզել է Պորտուգալիայի ազգային հավաքականին, լոնդոնյան «Չելսիին» եւ ուզբեկական «Բունեկդորին», իսկ ներկայումս ղեկավարում է բրազիլական «Պալմեյրաս» ակումբը։
Դունգայի ղեկավարած հավաքականը դուրս մնաց մրցակցությունից՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 1։2 հաշվով պարտվելով Նիդերլանդներին։
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2014 թվականին՝ Բրազիլիայում։



























