Նոր Մոսկվայի Սախարովո գյուղի հարեւանությամբ ժամանակավոր կեցության նոր միգրացիոն կենտրոն է բացվել՝ արտաքսման ենթակա օտարերկրյա քաղաքացիների համար: 

«Մոսկվայի համար սա չափազանց արդիական է. Քաղաքում միգրացիոն խնդիրը գլխավորներից մեկն է», – կենտրոնի բացման ժամանակ նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը նաեւ նշել է, որ մինչեւ նոր միգրացիոն կենտրոնն ստեղծելը գոյություն է ունեցել միայն միգրանտների ժամանակավոր կեցության փոքր հաստատություն՝ նախատեսված 400 մարդու համար: Նոր կենտրոնում միաժամանակ կարող է մնալ շուրջ 1000 մարդ: Փաստորեն, փոքրիկ քաղաք հանդիսացող կենտրոնում ստեղծվել են նաեւ  անհրաժեշտ պայմաններ դատական կատարածուների եւ միգրացիոն ծառայության աշխատանքի համար:

Ըստ Սոբյանինի՝ սա աշխատանքի թույլտվություն տվող տասը միգրացիոն կենտրոններից մեկն է: