Նավթի գների անկումը 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակներից ի վեր ամենաուժեղն էր եւ սպառնում է  նույն գլոբալ ազդեցությամբ, որոնք մի քանի տասնյակ տարի առաջ ունեցել են նավթի գները՝ մեքսիկական պարտքային ճգնաժամի եւ ԽՍՀՄ-ի փլուզուման ժամանակներում, գրում է Bloomberg գործակալությունը:

Քեմբրիջի Էներգետիկ հետազոտությունների ընկերակցության հիմնադիր Դենիել Իերգինի խոսքով՝ նավթի գների անկումը մեծ շոկ է Թերանի, Կարակասի եւ Աբուջայի  համար:

Այս տարի նավթի գինն ընկել է 38%-ով եւ տեսականորեն այդ անկումը կարող է շարունակվել մինչեւ շուկայական գնանշումները հայտնվեն հանույթի ինքարժեքից ցածր մակարդկում: Լոնդոնյան Chatham House ՈՒԿ-ի աշխատակից Փոլ Սթիվենսը ենթադրում է, որ գները կարող են ընկնել բարելի դիմաց մինչեւ 40 դոլար եւ ավելի ցածր:

Սակայն ինչպես նշում է գործակալությունը, նավթ արտադրող ոչ բոլոր երկրներն են տուժել նավթի գների անկումից: Այսպես, ԱՄՀ-ի տվյալներով՝ Քուվեյթի, Քաթարի եւ ԱՄԷ-ի համար բավական է բարելի դիմաց մոտ 70 դոլարը, միեւնույն ժամանակ Իրանին անհրաժեշտ է բարելի դիմաց 136 դոլար, Վենեսուելային եւ Նիգերիային՝ 120-ական դոլար, Ռուսաստանին՝ 101 դոլար: