Ադրբեջանին ոչ ոք չի առաջարկել անդամակցել Եվրասիական միությանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի խորհրդարանական քննարկումներ ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Նա նշեց, որ ԵՏՄ-ի օրակարգում նման հարց չկա, ուստի իմաստ չունի որեւէ հարց քննարկել: «Ամեն դեպքում, ԵՏՄ-ի իրավական դաշտի համաձայն, նման որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-երկրների մասնակցությամբ», - ընդծեց փոխնախարարը՝ ի պատասխան Պայմանագրին դեմ հանդես եկող «Ժառանգություն» խմբակցության ապտգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
Նշենք, որ խորհրդարանների կողմից Պայմանագրի վավերացումից հետո Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կդառնա ԵՏՄ-ի անդամ:




























