Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակացության պայմանագրի վավերացման մասին օրինագիծը: Այդ մասին ասվում է ստորին պալատի տվյալների բազայում:

Մասնավորապես, առաջարկվում է վավերացնել 2014թ հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված այս տարվա մայիսի 29-ին կնքված պայմանագիրը, հայտնում է Gazeta-ն:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակը ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ շարժի արգելքների վերացումն է, տնտեսության ելակետային ոլորտներում համակարգված, հայմաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը: