Հայաստանի հարյուր հազարավոր աշխատանքային միգրանտներ Եվրասիական միությունում ընդհանուր առմամբ 15-20 մլն դոլար կտնտեսեն: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցելու մասին Պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով, միգրանտներն այլեւս ստիպված չեն լինի տուրքեր վճարել գրանցման եւ աշխատանքի թույլտվության համար, ինչը զգալիորեն կթեթեւացնի նրանց ժամանումն ու աշխատանքը ԵՏՄ անդամ երկրներում:

Լուծվում է նաեւ աշխատանքային միգրանտների հարկման հարցը: Գործող օրենքների համաձայն, նրանք առաջին իսկ օրից քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված հարկեր են վճարում, որոնք ավելի բարձր են: «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը նաեւ այդ հարցերն է կարգավորում»,- հավելեց Կարայանը: