Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Ուրուգվայի եւ Հոլանդիայի մասնակցությամբ կսպասարկի ուզբեկ Ռավշան Իրմատովը: Նրան կօգնեն Ռաֆայել Իլյասովը եւ Բահադիր Կոչկարովը: Ուզբեկստանի մրցավարական խմբի համար սա կլինի արդեն հինգերորդ հանդիպումն այս առաջնությունում: Իրմատովը եղել է խմբային փուլի ՀԱՀ-Մեքսիկա, Անգլիա – Ալժիր, Հունաստան – Արգենտինա եւ քառորդ եզրափակիչի Արգենտինա – Գերմանիա հանդիպումների գլխավոր մրցավարը եւ որեւէ քննադատության առիթ չի տվել:
Կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը Գերմանիայի եւ Իսպանիայի միջեւ վստահվել է Հունգարիայի մրցավարներին` Վիկտոր Կաշաուին, Գաբոր Էրոշին եւ Տիբոր Վամոշին: Հունգարացիները ՀԱՀ-ում երեք խաղ են սպասարկել` խմբային փուլի Բրազիլիա – ԿԺԴՀ, Մեքսիկա – Ուրուգվայի եւ 1/8-րդ եզրափակիչի ԱՄՆ-Գանա հանդիպումները:



























