Իսպանիայի թագավորական ընտանիքի մամուլի ծառայության հաղորդմամբ` թագուհի Սոֆիան անձամբ կքաջալերի Իսպանիայի հավաքականին, Դուրբանում կայանալիք Գերմանիայի հետ կիսաեզրափակիչ խաղում: Թագուհին խաղից առաջ և հետո կլնի թիմի հանդերձարանում և կզրուցի ֆուտբոլիստների հետ: Եթե Եվրոպայի չեմպիոնները դուրս գան եզրափակիչ, Իսպանիայի թագավորական ընտանիքն ամբողջ կազմով` Խուան Կարլոսի գլխավորությամբ կհետևի այդ խաղին ստադիոնում: