Ադրբեջանում օրինախախտները փորձել են այրել պետավտոտեսչության աշխատակցին:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բարդայում: Հանցագործը պետավտոտեսչության աշխատակցի վրա բեզին է լցրել եւ փորձել այրել: Բռնության զոհը Ահիլ Գուլիեւն է:

Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել պետավտոտեսության աշխատակցի վրա հարձակված վարորդին:

Բռնության ենթարկված ճանապարհային ոստիկանության աշխատակիցը աննշան այրվածքներ է ստացել: Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրօրի 315,2 հոդվածով (ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնության կիրառում):