Չինաստանում բանկի աշխատակիցը սպանել է երկու մարդու: Միջադեպը տեղի է ունեցել Դաշիցյաո քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսարեւելյան հատվածում: Չինաստանի Ժողովրդական բանկի աշխատակիցը սպանել է երկու մարդու, եւս երկու մարդ վիրավորվել է:
Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:



























