Անհասկանալի է՝ կարո՞ղ է Հայաստանը Եվրասիական միություն արտահանել ապրանքներ, որոնցով հայտնի էր նախկինում: Այս մասին դեկտեմբերի 3-ին խորհրդարանում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի քննարկման ընթացքում հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սովորաբար, երբ միասին են տուն կառուցում, մեկը  պատ շարելու համար քար է բերում, մյուսը՝ օջախ է վառում, երրորդը ճաշ պատրաստում: Հայաստանը Խորհրդում միշտ էլ դեսերտն է տարել: Իսկ այժմ ԵՏՄ-ում ո՞ւմ ենք մենք այն տանելու:  Դուք ուսումնասիրե՞լ եք, թե առեւտրի ինչպիսի պայմաններ այնտեղ մենք կունենանք», - ասել է Բագրատյանը:

Նա հավելել է, որ կասկածներն ամրապնդում է ԵՏՄ երկրներում արտաքին առեւտրի կրճատումը՝ ներմուծման բարձր մաքսատուրքերի պատճառով: Հայաստանը ստիպված է լինելու անցնել  8% մաքսատուրքով տիրույթ՝ ներկայիս 2%-ի դեպքում: «Այո, մեզ խոստացել են, որ մի քանի տարի սոցիալական նշանակության ապրանքների մաքսատուրքերը չեն փոխվի: Կարող էին դա էլ չանել… Իսկ դուք այլ կերպ նայեք. Կարող էին ընդհանրապես չփոխել մեր մաքսատուրքերը, նույնիսկ 2 մլրդ դոլար էլ վճարել՝ կորցրած հնարավորությունների համար», - նշել է Հրանտ Բագրատյանը: