ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի բալիստիկ հրթիռների բազայի զինծառայող, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կրտսեր լեյտենանտ Նիկոլ Դալմացիին մեղադրել են թմրանյութերի չարաշահման եւ արդարադատությանը խոչընդոտելու մեջ:

Նրան մեղադրում են մազերը ներկելու մեջ, որով փորձել է ազդել օրգանիզմում թմրանյութերի պարունակությունը պարզելուն ուղղված մազային ֆոլիկուլի թեստի արդյունքների վրա:

Ստորգետնյա բունկերում աշխատող Նիկոլի հանձնարարությունն է զինանոցի սպասարկումն ու անհրաժեշտության դեպքում միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների արձակումը: