Ֆրանսիայի քաղաքացին հաղթել է եվրոպական Euromillions վիճախաղում, որի ջեք-փոթը գրեթե 73 մլն եվրո է կազմել: Շահույթի գումարն անցնող տարվա ընթացքում ռեկորդային է այս երկրի համար:
Ըստ Parisienne պարբերականի, վիճակախաղն անցկացվել է երեքշաբթի: Գուշակելով բոլոր յոթ թվերը՝ ֆրանսիացին 72.971.665 եվրո է շահել: Հաղթողի անունը չի հրապարակվում, սակայն, լրատվամիջոցների տեղեկություններով, նա Ներքին Ռեյն դեպարտամենտի բնակիչ է: Երբ ֆրանսիացին ստանա գումարը, կդառնա երկրի 500 ամենահարուստ մարդկանցից մեկը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, 2004 թվականից ի վեր, երբ առաջին անգամ թողարկվեց Euromillions վիճախաղը, Ֆրանսիայի քաղաքացիներն արդեն 87 անգամ շահել են՝ եվրոպական երկրների շարքում առաջին տեղը զբաղեցնելով «հաջողակության» այդ ինքնատիպ պատվանդանին: Միայն այս տարի այդ երկրից հինգ մարդ հաղթել է վիճակախաղում:




























