Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան առայժմ հրաժարականի դիմում չի ներկայացրել, այդ մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը:
Աշխարհի առաջնության ավարտից հետո կայանալու է Մարադոնայի հանդիպումը կազմակերպության ղեկավար Խուլիո Գրոնդոնայի հետ՝ քննարկելու հավաքականի ապագան, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել էր, թե լքում է իր պաշտոնը ՀԱՀ-ում աշխարհի առաջնությանը Արգենտինայի հավաքականի անհաջող ելույթից հետո: «Իմ փուլն ավարտվել է, ես արեցի այն, ինչ կարող էի: Այժմ ես ցանկանում եմ ժամանակ հատկացնել իմ հարազատներին»,- մարզչի խոսքերն է մեջբերել Marca-ն:



























