Գերմանացի երկրպագուն գնդակահարել է բարում գտնվող մի անձի՝ փորձելով ապացուցել, որ աշխարհի առաջնությունում հաղթանակ կտանի Գերմանիայի հավաքականը:

Գերմանական Հանովեր քաղաքում գարեջրատներից մեկում վիճաբանության արդյունքում մեկ մարդ զոհվել, եւս մեկը վիրավորվել է: Երկու այցելուներն էլ իտալացիներ էին, հաղորդում է AP-ն:

Գերմանիայի հավաքականը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, իսկ Արգենտինայի նկատմամբ հաղթանակից հետո կիսաեզրափակիչում հանդիպելու է Իսպանիայի ընտրանուն: