«Այս տարի իմ կարիերայի ամենալավ շրջանն էր, քանի որ Եվրոպայի լիգայում հաղթելը եւ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ հասնելը լավ ձեռքբերում է, որով կարելի է հպարտանալ:  Այս մասին հայտարարել է  Ուրուգվայի հավաքականի ավագ Դիեգո Ֆորլանը՝ աշխարհի առաջնության ընթացքում Հոլանդիայի հավաքականից պարտություն կրելուց հետո (2:3):

Նա խոստովանել է, որ այս խաղաշրջանը դեռ  երկար կմնա իր հիշողության մեջ:

«Չգիտեմ, ով կխաղա Հոլանդիայի հետ եզրափակչում, սակայն կարծում եմ, որ երկու թիմերն էլ արժանի են այս առաջնության գլխավոր խաղին:

Խաղից առաջ «Մանչեսթեր Յութանայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ինձ հաղորդագրությունն էր ուղարկել, որում հաջողություն էր մաղթել կիսաեզրափակչի խաղի համար: Դա չի նշանակում է, որ ես կտեղափոխվեմ Անգլիա, այլ ապացուցում է, որ «Մանչեսթերում միշտ խաղացել են լավ ֆուտբոլիստներ»,-Ֆորլանի խոսքերն է մեջբերում «Սպորտ Էքսպրեսը»: