Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը վերջին 20 տարիների ընթացքում ահաբեկչական հակամարտությունների հետեւանքով բնակչության խոշոր արտագաղթ են գրանցել: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակած «Հարավային Կովկասի փախստականներն ու տեղահանվածները. թվերի խաղը» զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում գրանցված փախստականների թիվը 3000-ից մի փոքր է գերազանցում: Բացի այդ, Հայաստանում վերջին 1,5 տարվա ընթացքում Սիրիայից մոտ 12 հազար փախստականներ են գրանցվել, սակայն շատերն արդեն քաղաքացիություն են ստացել:
Այդ թիվը ցույց է տալիս փախստականների թվաքանակի կտրուկ կրճատումը, որը ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության, 2005թ. կազմել է մոտ 220 հազար մարդ (որոնցից 170 հազարը էթնիկ հայեր են, որոնք մինչեւ այդ ապրել են Ադրբեջանում): Փախստականների թվաքանակի կրճատումը պայմանավորված է դեպի Ռուսաստան զանգվածային արտագաղթով եւ հայկական քաղաքացիության տրամադրմամբ:
Ըստ ՄԱԿ-ի, Ադրբեջանում փախստականների թիվը կազմում է 1495 մարդ, տեղահանվածների թիվը՝ 600 հազար մարդ: «Տեղահանված անձինք գրեթե բոլորը Լեռնային Ղարաբաղի եւ այժմ Հայաստանի վերահասկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքների նախկին բնակիչներն են», -ասվում է զեկույցում:
Սակայն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ ադրբեջանական պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում խոսում են «միլիոնի հասնող փախստականների եւ տեղահանվածների մասին»: Առաջինը, ադրբեջանցի իշխանությունները ավելի մեծ թիվ են նշում, քան ՄԱԿ-ի վարչությունը, երկրորդը, «մեկ միլիոն» թիվը ներառում է 90-ականների սկզբին Հայաստանը լքած էթնիկ Ադրբեջանցի «փասխտականներին»:
Վրաստանում փախստականների թիվը 682 է (հիմնականում չեչեններ) եւ տեղահանված անձանց թիվը՝ 240 հազար մարդ (Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախկին բնակիչներ):
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա փաստացիորեն իշխանությունները հայտարարում են 30 հազար փախստականների եւ նույնչափ տեղահանվածների մասին: Վերջինները ներառում են 90-ականների սկզբում Ադրբեջանում գտնվող իրենց տները լքած հայերի մասին:




























