Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը խոստովանել է, որ երկրի ազգային հավաքականի միջազգային հանդիպումներ մասնակցության արգելքը հանել է Facebook-ում իր էջի այցելուների թողած կարծիքներին, հորդորներին ու խնդրանքներին ծանոթանալուց հետո:

Աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո Նիգերիայի նախագահը երկու տարվա արգելք էր դրել թիմի միջազգային ելույթների վրա: ՖԻՖԱ-ն սպառնաց որակազրկել Նիգերիայի բոլոր տարիքային խմբերի հավաքականներին, եթե երկրի նախագահը շարունակի միջամտել ֆուտբոլի գործերին:

Նիգերիայի նախագահն իր աքաունթում` http://www.facebook.com/pages/Goodluck-Jonathan/105479482835768?ref=search  գրել է, թե կարդալով բոլոր մենկաբանությունները որոշել է հանել արգելքը, իսկ ապագայում օգնել թիմին հաջողությունների հասնելու համար:

Նիգերիայի նախագահը սոցիալական ցանցում ունի մոտ 90 հազար երկրպագու: