Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից առաջ լուրջ վիճաբանություն են ունեցել Գերմանիայի հավաքականի նախկին ու ներկա ավագներ Միխայիլ Բալլակն ու Ֆիլիպ Լամը,Դուրբանից հաղորդում է Thesun.co.uk-ի թղթակիցը: Վնասվածքի պատճառով Բալլակը չկարողացավ մասնակցել աշխարհի առաջնությանը, սակայն անցած շաբաթ նա ժամանել է Հարավային Աֆրիկա` թիմակիցներին քաջալերելու համար: Նախօրեին Բալլակն ու Լամը վիճաբանել են ապագայում ավագի հարցի շուրջ: Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ Բալլակից վերադարձից հետո էլ ինքն ինքնակամ չի զիջի ավագի թեւկապը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լյովը Բալլակին դուրս է հրավիրել մարզումային ճամբարից: Բրիտանական լրատվամիջոցի տեղեկություններով Բալլակը ներկա չի լինի նաեւ այսօր կիսաեզրփակիչին: