Գերմանիայի հավաքականի մարզիչ Իոխաիմ Լեւը, չնայած նրան, որ անտրամադիր է իր սաների՝ իսպանացիներից կրած պարտության պատճառով, գոհ է մնացել նրանց խաղից։

«Նրանք մեզ գերազանցեցին ֆաշտի կենտրոնում։ Հակառակորդը մեզ գնդակից զրկեց առաջին րոպեներից։ Սակայն ես շատ գոհ եմ իմ խաղացողներից եւ այն աշխատանքից, որ նրանք արեցին։ Վստահ եմ, որ մեր հավաքականին մեծ ապագա է սպասում եւ չի բացառվում, որ մենք մի օր կհաղթենք Իսպանիային։ Երրորդ տեղը եւս մեծ ձեռքբերում է, այնպես որ Ուրուգվայի հետ խաղում իմ թիմը պայքարելու է»,- ասել է Լեւը։

Նախօրեին Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ հաղթողը. Դա Իսպանիան է, որը գերմանացիներին հաղթեց 1:0 հաշվով։ Իսպանացիներին հաղթանակ բերեց Կարլես Պույոլի գլխի դիպուկ հարվածը։