Ութոտնուկ Պաուլի կանխատեսումներից (որը գուշակել էր իսպանացիների հաղթանակը) դժգոհ գերմանացի երկրպագուները նրա մսից ուտեստների բաղադրատոմսեր են առաջարկում։ Օբերհաուզենի Sea Life ակվարիումի աշխատակիցները մտածում են լրացուցիչ պահպանություն սահմանել ութոտնուկ Պաուլի վրա։

Մի երկրպագու նույնիսկ ցանկություն է հայտնել ուտել ութոտնուկին միայն այն բանի համար, որպեսզի իր այդ քայլը ֆուտբոլիստներին հաջողություն բերի: Ամենից դատելով՝ ութոտնուկ Պաուլի կյանքը մազից է կախված։

Աշխարհի 2010 թվականի ֆուտբոլի առաջնության ընթացքում խաղերի արդյունքները գուշակելու մեջ ոչ մի սխալ թույլ չտված Պաուլը նախօրեին ընտրել էր Իսպանիայի դրոշով տարայի քաղցրավենիքը։ Ութոտնուկը ճիշտ էր գուշակել Արգենտինայի՝ Գերմանիայից կրած պարտությունը։