Համաձայն անցկացված հարցման, ՀԱՀ-ում ընթացող աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլիստը Ֆաբիո Կանավարոն է, ամենատգեղը՝ Ուեյն Ռունին:
Ծանոթությունների Beautifulpeople.com կայքը հարցում է անցկացրել՝ պարզելու գեղեցիկ եւ տգեղ ֆուտբոլիստներին: Աշխարհի ամենագեղեցիկ հավաքականները Իսպանիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Դանիայի եւ ԱՄՆ-ի հավաքականներն: Իսկ ամենատգեղ հավաքականներ են ճանաչվել Շվեյցարիայի, Ավստրալիայի, Անգլիայի, Սերբիայի, Հյուսիսային Կորեայի եւ Ալժիրի հավաքականները:
Ըստ հարցման՝ ամենագեղեցիկ ֆուտբոլիստը Կանավարոն է, որին հաջորդում են իսպանացիներ Ֆերնանդո Տորրեսն ու Դավիդ Վիլյան:
Ամենատգեղ ֆուտբոլիստներով հավաքականը Անգլիան է, որի խաղացողները գեղեցկուհի ընկերուհիներ ունեն, սակայն դրա պատճառը բանկային կլորիկ հաշիվներն են:
Աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլիստները
1. Ֆաբիո Կանավարո
2. Ֆերնանդո Տորրես
3. Դավիդ Վիլյա
4. Լենդոն Դոնովան (ԱՄՆ)
5. Թիերի Անրի (Ֆրանսիա)
6. Էդինսոն Կավանի (Ուրուգվայ)
7. Կակա (Բրազիլիա)
8. Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
9. Դիդիե Դրոգբա (Կոտ դ՝Իվուար)
10. Կեյսուկե Հոնդա (Ճապոնիա)
Ամենատգեղ ֆուտբոլիստները
1. Ուեյն Ռունի
2. Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա)
3. Կառլոս Տեւես (Արգենտինա)
4. Վլադիմիր Ստոյկովիչ (Սերբիա)
5. Բենջամին Հուգգել (Շվեյցարիա)
6. Զդենկո Շտրբա (Սլովակիա)
7. Ռաֆիկ Սայֆի (Ալժիր)
8. Սքոթ Չիպերֆիլդ (Ավստրալիա)
9. Ջոն Թերի (Անգլիա)
10. Ռայան Նելսոն (Նոր Զելանդիա)



























