ՖԻՖԱ-ն նշանակել է հուլիսի 11-ին կայանալիք աշխարհի առանության եզրափակիչ հանդիպման մրցավարներին: Իսպանիայի եւ Հոլանդիայի մասնակցությամբ գլխավոր խաղը վստահվել է անգլիացի Հովարդ Ուեբին: Նրան կօգնեն Դարեն Քենը եւ Մայք Մալերկին:
38-այմա Ուեբը Հարավային Աֆրիկայում սպասարկել է Իսպանիա – Շվեյցարիա` 0:1, Սլովակիա – Իտալիա` 3:2, Բրազիլիա – Չիլի` 3:0 հանդիպումները: Այդ խաղերում նա ոչ մի կարմիր քարտ ցույց չի տվել, ոչ մի անգամ 11 մետրանոց չի նշանակել:
Հովարդ Ուեբը եվրոպական չեմպիոնների լիգայի այս տարվա Ինտեր – Բավարիա եզրափակիչ հանդիպման մրցավարն էր:
Հուլիսի 10-ին կայանալիք աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը Ուրուգվայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ կսպասարկի մեքսիկացի Բենիտո Արչունդիան:



























