Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) նախագահ Միշել Պլատինին հոսպիտալացվել է:
Ֆուտբոլային խաղը դիտելու համար ՀԱՀ ժամանելուց հետո նա վատացել է, այժմ գտնվում է հարավաֆրիկյան յոհաեսբուրգ քաղաքում, հաղորդում է Europe1 ռադիոկայանը:
Ինչպես նշում են UEFA-ի ներկայացուցիչները, 55-ամյա ֆուտբոլային պաշտոնյան նաեւ հոգնել է լարված օրակարգից, ինչի պատճառով դեղամիջոցներ էր ընդունում: Այդ ամենը հանգեցրել է նյարդային համակարգի բարդության: Վերջին տվյալներով, սակայն, նրա առողջական վիճակը մտահոգությունների տեղիք չի տալիս եւ ամենայն հավանականությամբ, հուլիսի 10-ի երեկոյան նրան դուրս կգրեն հիվանդանոցից:
Պլատինին ղեկավարում է UEFA-ն 2007թ. հունվարից:



























