Կոկորդիլոս Հարրին, որը բնակվում է Սիդնեյի այգում, եւս զբաղվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի արդյունքների գուշակությամբ: Նա գուշակել է Իսպանիայի թիմի հաղթանակը Նիդերլանդների նկատմամբ: Շաբաթ օրը՝ հուլիսի 10-ին, 700 կիլոգրամանոց Հարրիին առաջարկել են ընտրություն կատարել երկու ճտերի միջեւ, որոնցից մեկը նստած է եղել  Իսպանիայի, մյուսը՝ Նիդերլանդների դրոշի վրա: Կորկորդիլոսն ընտրել է «իսպանացի» ճտին, ինչը նշանակում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնություն-2010 եզրափակչում պետք է հաղթի Իսպանիայի հավաքականը: Նախապես նման արդյունք էր գուշակել նաեւ ութոտնուկ Պաուլը, որը ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի արդյունքները գուշակող ամենահայտնի կենդանի արարածն է:

Ինչպես նախապես հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայում ի հայտ է եկել Գերմանիայում բնակվող Պաուլի հեռավոր ազգականը: «Թուրք» ութոտնուկը ինտերնետային վաճառքի է հանվել: Նա նույնպես կարողանում է ֆուտբոլային խաղերի գուշակությամբ զբաղվել: