Նելսոն Մանդելայի թոռը` Մանդլա Մանդելան հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն ճնշում է գործադրում պապու վրա` պահանջելով նրա ներկայությունը եզրափակիչ խաղին:
Սակայն Մանդելայի ընտանիքը սգում է Նելսոն Մանդելայի ծոռնուհի` Զենանի Մանդելայի մահը: Ողբերգությունը տեղի էր ունեցել առաջնության նախօրերին և այժմ Մանդելայի ընտանիքի անդամները որևէ հանրային միջոցառման չեն մասնակցում: Սակայն Մանդելայի թոռան խոսքով, որը մեջբերում է АР-ին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ցանկանում է, որ Նելսոն Մանդելան ներկա լինի եզրափակիչ հանդիպմանը: Որոշումը դեռ չի ընդունվել և ամեն ինչ կախված կլինի ՀԱՀ-ի նախկին նախագահի առողջական վիճակից:
Մանդելայի թոռը նշել է, որ այս պահին ՖԻՖԱ-ն պետք է հասկանար իրենց վիշտը և պահանջներ չներկայացներ, սակայն օտարերկրացիները չեն ուզում ուշադրությու դարձնել այդ գործոնների նաև Հարավային Աֆրիկայի մշակույթի և ավանդույթների վրա:




























