Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր ֆուտբոլիստները եզրափակիչ խաղից առաջ իրենց վրա ճնշում չեն զգում:

Ըստ fifa.com-ի, Դել Բոսկեն նշել է, որ Իսպանիայի այս կազմում հավաքված են փորձառու ֆուտբոլիստներ, որոնք սովոր են կարևորագույն հանդիպումներին: Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը, որը առողջական խնդիրնեի պատճառով ներկա չի լինի եզրափակիչի հեռախոսով Դել Բոսկեին հաղթանակ է մաղթել և խնդրել խաղալ նույն ոգով, կամ ավելի լավ:

Դել Բոսկեն նաև վստահություն է հայտնել, որ ֆուտբոլը կմիավորի Իսպանիան, իսկ սպորտը ծայրահեղ ազգայնականության դեմ պայքարելու գերազանց գործիք է: Հայտնի է, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր ուժը կազմում են կատալոնական Բարսելոնայի ֆուտբոլիստները: Իսկ երեկ և այսօր Կատալոնիայում միլիոնավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցերի` կապված Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշման հետ, որով Իսպանիայի բոլոր բնակիչները պետք է համարվեն իսպանացի: