Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած եւ արդեն իսկ ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Դիեգո Ֆորլանը: Հենց այս ֆուտբոլիստն է լրագրողների շրջանում անցկացված քվեարկության ժամանակ հավաքել ամենաբարձր՝ 23,4 տոկոս ձայները: Առաջնության ընթացքում լավագույն ռմբարկուի դափնին բաժին է հասել Գերմանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին, ով այս տիտղոսին է արժանացել իր կողմից գոլային փոխանցումների թվաքանակի շնորհիվ: Մյուլլերի, ինչպես նաեւ հոլանդացի Ուեսլի Սնեյդերի, ուրուգվայցի Դիեգո Ֆորլանի եւ իսպանացի Դավիթ Վիլյայի հաշվին 5-ական գոլ է գրանցվել, այդ պատճառով էլ ՖԻՖԱ-ի տեխնիկական կոմիտեն ստիպված է եղել վերահաշվարկ կատարել, թե նրանցից յուրաքանչյուրը քանի անգամ է գոլային փոխանցում կատարել:
Մյուլլերը, ով առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը, միաժամանակ ճանաչվել է այս առաջնության լավագույն երիտասարդ խաղացող:
Լեվ Յաշինի անվան մրցանակը՝ լավագույն դարպասապահ անվանակարգում, տրվել է Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասին:
Ինչպես նախապես հայտնել էր NEWS.am-ը, ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող է ճանաչվել Իսպանիայի հավաքականը՝ մրցակցին՝ Հոլանդիայի հավաքականին պարտության մատնելով 1:0 հաշվով:




























