Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ութ խաղերի արդյունքերը ճիշտ գուշակած ութոտնուկ Պաուլը չի զբաղվի ֆուտբոլային խաղերի արդյունքների գուշակությամբ։

Ակվարիումի աշխատակից Տանյա Մունցիգը հայտարարել է, որ «Պաուլը «թոշակի է գնում» եւ կխաղա միայն իրեն վարժեցնողների հետ»։

Այն բանից հետո, երբ Պաուլը գուշակեց գերմանացիների՝ Իսպանիայի հավաքականի կողմից կրած պարտությունը, Գերմանիայում նրան ուտելու կոչեր հնչեցին։