«Միկա» մարզահամալիրում այսօր` հուլիսի 17-ին, տեղի ունեցան Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված` Նելսոն Ստեփանյանի սամբոյի պատանեկան միջազգային հուշամրցաշարի առաջին օրվա գոտեմարտերը: Գոտեմարտերը հաջող անցան հատկապես հայաստանցի պատանի սամբիստների համար: Հուշամրցաշարի հանդիսավոր արարողությանն ու եզրափակիչ գոտեմարտերի ընթացքին հետեւում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը եւ այլ պաշտոնատար անձիք: Ողջույնի խոսքով հանդես եկան մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Զորի Բալայանը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից ու Ռուսաստանից: Այսօր հայ մարզիկները նվաճեցին 6 ոսկե, 3 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ:

Ստորեւ ներկայացնում ենք առաջին օրվա բոլոր մրցանակակիրներին.

Պատանիներ

48 կգ  1-ին տեղ-Գրիգոր Մխիթարյան  Գյումրի, Հայաստան

  2-րդ տեղ-Ջոն Բալյան   Ստեփանակերտ, ԼՂՀ

  3-րդ տեղ-Լերի Ջիխժիշվիլի  Քութաիսի, Վրաստան

  3-րդ տեղ-Նիկոլայ Պավլով  Յարոսլավլ, Ռուսաստան

 

56 կգ  1-ին տեղ-Եգոր Մղդեսյան  Արմավիր, Ռուսաստան

  2-րդ տեղ-Բրյուս Խրիշտակյան  Սոչի, Ռուսաստան

  3-րդ տեղ-Սերյոժա Ալեքսանյան  Գյումրի, Հայաստան

  3-րդ տեղ-Ալեքսանդր Բալայան  Աբովյան, Հայաստան

 

65 կգ  1-ին տեղ-Դավիթ Հովհաննիսյան Երևան, Հայաստան

  2-րդ տեղ-Գոգա Վարձելաշվիլի  Գորի, Վրաստան

  3-րդ տեղ-Հայկ Հովսեփյան  Գյումրի, Հայաստան

  3-րդ տեղ-Գեորգի Կատցիյա  Թբիլիսի, Վրաստան

 

75 կգ  1-ին տեղ-Մհեր Կարապետյան   Աբովյան, Հայաստան

  2-րդ տեղ-Սամվել Գալստյան  Արմավիր, Ռուսաստան

  3-րդ տեղ-Միխելի Չոխելի   Թբիլիսի, Վրաստան

  3-րդ տեղ-Բարի Ալիև   Արմավիր, Ռուսաստան

 

75 կգ  1-ին տեղ-Ռուդոլֆ Ոսկանյան   Արմավիր, Ռուսաստան   

  2-րդ տեղ-Ալեքսանդր Միլդիանի Դմանիսի, Վրաստան

  3-րդ տեղ-Հովհաննես Շահնազարյան Երևան, Հայաստան

  3-րդ տեղ-Գեորգի Քավթարաձե  Թբիլիսի, Վրաստան

 

Աղջիկներ

 

44 կգ   1-ին տեղ-Էմմա Բաղիրյան   Երևան, Հայաստան

  2-րդ տեղ-Լիանա Միքայելյան   Արտաշատ, Հայաստան

 

48 կգ   1-ին տեղ-Եկատերինա Միխայլովա Օրենբուրգ, Ռուսաստան

  2-րդ տեղ-Լիլիթ Հախվերդյան   Երևան, Հայաստան

 

52 կգ  1-ին տեղ-Ռոզա Խաչատրյան   Երևան, Հայաստան   

  2-րդ տեղ-Րեգինա Կուվատովա  Օրենբուրգ, Ռուսաստան

  3-րդ տեղ-Անահիտ Մանուկյան  Երևան, Հայաստան

  3-րդ տեղ-Նարինե Պողոսյան  Մասիս, Հայաստան

 

56 կգ  1-ին տեղ-Ասյա Լալազարյան   Երևան, Հայաստան   

  2-րդ տեղ-Ժենյա Քոչարյան  Գյումրի, Հայաստան

  3-րդ տեղ-Միլա Հակոբյան  Երևան, Հայաստան

  3-րդ տեղ-Նազանի Կոստանդյան Երևան, Հայաստան

 

 

Վաղը` հուլիսի 18-ին, ժամը 10:00-ից կսկսվեն  52, 60, 70, 81, +87 քաշային կարգերի մրցումները: