Մեծ Բրիտանիայում աստիճանաբար անհետանում է երբեմնի հանրահայտ Հարի անունը։ Այս մասին գրում է Huffington Post-ը։

2013թ. Բրիտանիայում միայն 28 նորածին տղաների են կոչել այդ անունով այն դեպքում,երբ 1996թ. այս հնագույն գերմանական անունը ստացել էր 235 նորածին։

Ամերիկացիներն էլ իրենց հերթին կորցնում են Հարի անվան նկատմամբ հետաքրքրությունը։ Եթե 1950թ. այդ անունով կոչել էին 38 հազար տղաների, ապա 2013թ. այդ անունը ստացել է 450 նորածին, գրում է  Gazeta-ն։

Անվան նկատմամբ հետաքրքրությունը մարում է այն պատճառով, որ այն կրում են  շոու բիզնեսի եւ սպորտի շատ աստղեր։

Պարբերականը կոչ է անում Քեմբրիջի դքսուհի Քեյթին, որը երկրորդ երեխային է սպասում, հնարավոր արքայազնին կոչել այդ անունով։