Բրիտանիայի քրիստոնյաները վախենում են աշխատավայրում խոսել իրենց կրոնական համոզմունքների մասին, գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հարցման արդյունքները: Հետազոտությունն իրականացրել է մարդու իրավունքների եւ հավասարության հարցերի հանձնաժողովը:
Փորձագետների հարցերին պատասխանել է 2,5 հազար բրիտանացի, որոնցից 1,03հազարն իրեն քրիստոնյա է համարել, 188-ն՝ աթեիստ, մնացածը այլ կրոնների ներկայացուցիչներ:
Պարզվել է, որ երբ քրիստոնյաներն իրենց հավատի մասին խոսում են աշխատավայրում, նրանց վրա հաճախ ծիծաղում են կամ նրանց վերաբերում են որպես ֆանատների: Իսկ քրիստոնյաների երեխաները ծիծաղի առարկա են դառնում դպրոցներում, գրում է պարբերականը:
Բացի այդ, հարցման համաձայն, քրիստոնյաները համարում են, որ իրենց կրոնը դուրս են մղում Մեծ Բրիտանիայում կյանքի «ֆունդամենտալ հիմքի» դիրքերից:





























