Առաջիկա շաբաթվա ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կսկսի մարզային այցելություններ: Մեր տեղեկություններով՝ մարզեր կայցելեն ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, նրա տեղակալ Վարդան Վարդանյանը, ինչպես նաեւ մի շարք պատգամավորներ: Մարզային այցելությունների շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԲՀԿ տարածքային կառույցների հետ, նպատակն է վերականգնել եւ ակտիվացնել ԲՀԿ տարածքային կառույցները:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից եւ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ հայտարարել են ԲՀԿ-ից դուրս գալու մասին: Տեղեկություններ էին տարածվում նաեւ, որ ԲՀԿ կառույցներում տասնյակ մարդիկ են դիմումներ գրում եւ հեռանում:





























