Ֆրանսիական Ալպերում A320 ինքնաթիռի կործանման վայրում սեւ արկղ են հայտնաբերել: Այս մասին գրում է ֆրանսիական Atlasinfo կայքը:

«Սեւ արկղը փոխանցվելու է հետաքննությունն անցկացնող մարմիններին»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազանյովը:

Ֆրանսիացի խորհրդարանական Քրիստոֆ Կաստաները, ուղղաթիռով թռչելով ողբերգության վայրի վրայով, տեսարանը սարսափեցնող է կոչել:

«Ֆրանսիայում տեղի ունեցած ամենասարսափելի աղետներից մեկն իսպանացների, գերմանացիների եւ թուրքերի կյանքեր է խլել»,- ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Աղետի վայր են ժամանելու Գերմանիայի եւ Իսպանիայի կառավարությունների ղեկավարներ Անգելա Մերկելը եւ Մարիանո Ռախոյը, որտեղ հանդիպելու են Ֆրանսուա Օլանդի հետ:

Հիշեցնենք, որ իսպանական Բարսելոնից գերմանական Դյուսելդորֆ ուղեւորվող A320 ինքնաթիռը կործանվել է ֆրանսիական Ալպերում: Ինքնաթիռում 150 մարդ է եղել: