Ալպերում կործանված օդանավն արդեն 24 տարի թռչում էր: Այս մասին գրել է գերմանական Bild-ը՝ մեկնաբանելով ֆրանսիական Ալպերում գերմանական Germanwings ընկերության A320 ինքնաթիռի կործանումը:
«Մենք պետք է ամեն ինչ պարզենք: Որքան շուտ, այնքան լավ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Germanwings-ի գլխավոր տնօրեն Թոմանս Վինկելմանը:
Օդանավն առաջին թռիչքն իրականացրել է դեռեւս 1990 թվականի նոյեմբերին: 1991 թվականից այն չվերթ է իրականացրել «Լյուֆթհանզա»-ի կազմում, իսկ 2014-ի հունվարից փոխանցվել է ընկերության դուստր ձեռնարկությանը՝ Germanwings-ին:
Ողբերգության պահին օդանավն արդեն 58.300 ժամ չվերթ էր իրականացրել, իսկ վերջին անգամ տեխնիկական վիճակը ստուգվել էր կործանման նախորդ օրը՝ մարտի 23-ին:




























