Չինացի հարուստ քաղաքացիները 2020 թվականին ամերիկացիներից ավելի հարուստ կլինեն: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք 100 հազարից մինչեւ 2 մլն դոլարի չափով ֆինանսական ակտիվներ ունեն: Ըստ South China Morning Post պարբերականի, տվյալները ներկայացված է Economist Intelligence Unit զեկույցում:

Անցյալ տարի վարկանիշը գլխավորել էին ԱՄՆ-ի հարուստ քաղաքացիները՝ ընդհանոր 23 տրլն դոլարի չափով ֆինանսական ակտիվներով: Չինաստանը երկրորդ հորիզոնականում էր՝ 19.5 տրլն դոլարի չափով ընդհանուր ակտիվներով:

Gazeta-ի փոխանցմամբ, վարկանիշում տեղերի փոփոխություններին նպաստելու է Չինաստանի բնակչության թվի աճը, ինչպես նաեւ երկրում տնտեսական աճը: Economist Intelligence Unit-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2020 թվականին Չինաստանի հարուստ քաղաքացիների ֆինանսական ակտիվների ընդհանուր գումարը կկազմի 53 տրլն դոլար, մինչդեռ ԱՄՆ քաղաքացիներինը՝ 27 տրլն դոլար:

Հետազոտությունը, որի շրջանակում ուսումնասիրվել է աշխարհի 32 երկիր, հովանավորել է ֆինանսա-վարկային Citi կազմակերպությունը: