Ֆրանսիայի ֆուտբոլային ղեկավարությունը ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Լորան Բլանի հետ հանդիպման արդյունքում որոշել է մեկ խաղով որակազրկել աշխարհի առաջնությանը մասնակցած թիմի բոլոր 23 ֆուտբոլիստներին: Այդ մասին հղում անելով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային հայտնում է Ռոյթերսը: Պատճառը Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած հայտնի սկանդալն է, երբ թիմի ֆուտբոլիստները բոյկոտել էին արդեն նախկին մարզիչ Ռայմոն Դոմենեկին: Ֆրանսիայի հավաքականը խաղադաշտ է դուրս գալու օգոստոսի 11-ին Օսլոյում` Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























