Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալպեր Աքթաշն անհանգստացած է Խասկովո քաղաքի իշխանությունների ծրագրերի առիթով: Բուլղարական «Տրուդ» պարբերականը, վկայակոչելով քաղաքապետ Գեորգի Իվանովին, նշում է, որ Խասկովոյի իշխանությունները ցանկանում են քաղաքային զբոսայգին կոչել «Հայերը»:
Մարտի 23-ից Աքթաշը քաղաքապետ Իվան Իվանովի հետ հանդիպում է խնդրում: Սակայն քաղաքային իշխանությունները հրաժարվել են հանդիպել նրա հետ:
«Չի կարելի թույլ տալ, որպեսզի այլ պետություն միջամտի հարցին, թե ինչը եւ ինչպես պետք է անվանակոչել մեր քաղաքում: Մենք հայկական մեծ համայնք ունենք, նաեւ հայկական եկեղեցի: Հայկական արմատներով մի քանի պատվավոր քաղաքացի ունենք: Ինչո՞ւ նրանց պատվին զբոսայգի չանվանակոչենք»,- հայտարարել է քաղաքապետը:
Քաղաքապետարանում չեն հասկանում մեկ բան. ինչպե՞ս է հյուպատոսն իմացել այդ մասին, եթե հարցի շուրջ քվեարկությունը մարտի 27-ին է կայանալու: Ըստ պարբերականի, հնարավոր է՝ հյուպատոսությանն ամեն ինչ պատմել են ինտրիգների հետեւից վազող «բարի կամեցողները»:





























