Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով երեք մեղադրյալների փաստաբանները սխալ են գտել դատարանի կողմից իրենց պաշտպանյալների խափանման միջոց ընտրելու որոշման մեջ: Դրա հետ կապված, այսօր՝ մարտի 26-ին, Մոսկվայի դատարանի վերաքննիչ ատյանը կարող է չեղյալ հայտարարել Շադիդ Գուբաշեւի, Համզաթ Բահաեւի եւ Թամերլան Էսքերխանովի կալանքի որոշումները, հաղորդում է «Կոմերսանտը»:

Հինգ մեղադրյալների փաստաբանների բողոքի քննությունը նշանակված է ապրիլի 1-ին: Նրանք համարում են, որ կալանքի որոշումը կարող է չեղյալ հայտարարվել:

Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը՝ վկայակոչելով այն, որ դեռ նոր պետք է ուսումնասիրեն բողոքը: