Եմենում շիա հուսիների առաջնորդ Մուհամմեդ ալ Բուհաիթին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենին հասցրած ավիահարվածները կհանգեցնեն տարածաշրջանում մեծամասշտաբ պատերազմի։ Այս մասին տեղկացնում է  Reuters-ը։

«Եմենի ժողովուրդը ազատ է եւ պայքարելու է ագրեսորների դեմ։ Ես նախազգուշացնում եմ, որ Սաուդյան Արաբիան եւ Պարզսից ծոցի երկրները շատ կզղջան գործադրած ագրեսիայի համար»,- հայտարարել է Մուհամմեդ ալ Բուհթաին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է Եմենում մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով աջակցել երկրի իշխանություններին։ Դրան անմիջապես հաջորդել էին հուսիների հսկողության տակ գտնվող մայրաքաղաք Սանայի օդանավակայանի վրա հասցված ավիահարվածները։